Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am
Հաճախ երակների վարիկոզ լայնացումն առաջին անգամ արտահայտվում է հենց հղիության ժամանակ. աճող արգանդը ճնշում է կոնքի անոթներին, որն էլ վատացնում է ստորին վերջույթների արյան շրջանառությունը: Բացի դա, հորմոնալ ֆոնի փոփոխության պատճառով երակների պատի տոնուսն իջնում է, որը նույնպես նպաստում է նրանց վարիկոզ լայնացմանը:
Շատ դեպքերում, ծննդաբերությունից հետո, անոթների վիճակը լավանում է և վարիկոզն ամբողջովին անցնում: Բայց վարիկոզի արտահայտվելն արդեն հակում է այդ հիվանդության և պետք է այդուհետ հետևել անոթների վիճակին:
Վարիկոզի պատճառները
Վարիկոզի հակումը փոխանցվում է ժառանգական ճանապարհով: Խնդիրը խորացնում են ավելորդ քաշը, բարձրակրունկ կոշիկ կրելը, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը, երկար նստած կամ կանգնած վիճակները: Ամեն հաջորդ հղիությունը մեծացնում է վարիկոզի առաջացման հավանականությունը:
Առաջին սիմպտոմները
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել երեկոյան ժամերին ստորին վերջույթներում առաջացած ցավին և ծանրությանը, և անոթների ցայտուն արտահայտմանը: Այս սիմպտոմները կարող են ինչպես նորմայի տարբերակ լինել, այնպես էլ՝ երակների վարիկոզ լայնացման առաջին նշաններ: Բոլոր դեպքերում դրանց մասին անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Վարիկոզի բուժումը
Պետք է դիմել ֆլեբոլոգի, ով կնշանակի համապատասխան բուժում: Բուժումը նշանակվում է ստորին վերջույթների ՈՒՁՀ-ի /УЗИ/ արդյունքների հիման վրա: Որպես օրենք, բժիշկը հղիին խորհուրդ է տալիս կրել հատուկ կոմպրեսիոն զուգագուլպա համապատասխան ամրության, այտուցը վերացնող, միկրոշրջանառությունը լավացնող և թրոմբների առաջացումը կանխող հակաբորբոքիչ քսուքներ: Հազվադեպ նշանակվում է նաև երակային արյան շրջանառությունը կարգավորող դեղորայք:
Վարիկոզի բարդությունները
Վարիկոզով և տրոմբոզով կանանք պետք է հսկվեն ֆլեբոլոգի մոտ ողջ հղիության ընթացքում, նաև այն պատճառով, որ չզարգանա խորանիստ անոթների թրոմբոզ:
Սպորտը վարիկոզի ժամանակ
Վարիկոզի կանխարգելման համար լավագույն սպորտաձևերն են վազքը, լողը և քայլքը: Եթե արդեն վարիկոզը կա, կանոնավոր մարմնամարզություն սկսելուց առաջ ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ:
Բացի ընդունված վարժանքից, խորհուրդ է տրվում կատարել նաև ոտքերի լարվածությունը թուլացնող վարժություններ: Հետագա զարգացումը կանխող հրաշալի կանխարգելիչ ազդեցություն ունի նաև կոնտրաստ ցնցուղը՝ ուղղված խնդիր ունեցող զոննաներին:
Վարիկոզը և ծննդաբերությունը
Երակների վարիկոզ լայնացումը հակացուցում չէ նորմալ ծննդաբերության համար: Վարիկոզի առկայության դեպքում պետք է ծննդաբերել թրոմբոզի կանխարգելման համար նախատեսված հատուկ զուգագուլպաներով:
Աճուկային շրջանի անոթների վարիկոզի ժամանակ պետք է խուսափել վերտիկալ դիրքից և ակտիվ կամային կծկումներից /ուժ տալուց/:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն